Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նոր խորհրդական ունի։

Միրզոյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով, Աննա Կարապետյանին նշանակել է իր խորհրդական։

Աննա Կարապետյանը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի օգնականը:

Նշենք, որ Շուշաննա Թևանյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ռեֆերենտ, իսկ Քրիստինե Պողոսյանը նշանակվել է Միրզոյանի օգնական: