Մարդկանց կյանքը կազմում է բնության մի մասը, և հենց այդ պատճառով մենք պետք է ծանոթ լինենք կենդանիների և բույսերի այն տեսակներին, որոնք հնարավոր է վտանգավոր լինեն մեզ համար։

Պետք է ընդունել, որ կան կենդանիների տարատեսակներ, որոնք՝ չնայած իրենց անմեղ և անվնաս արտաքին տեսքին, կարող են զարմանալիորեն մահացու վտանգավոր լինել մարդկանց համար։

Ձեզ ենք ներկայացնում մարդու կյանքի համար վտանգավոր կենդանիների յոթնյակը և նրանց կողմից միջինում տարեկան սպանվող մարդկանց քանակը:

1. Մեղրակեր փորսուղ - ապրում է Աֆրիկայում դեպի հարավային Սահարա, Արևմտյան Ասիայում, Հնդկաստանում և Արաբական թերակղզում: Փորսուղները Գինեսի գրքում գրանցված են որպես աշխարհի ամենաանվախ կենդանիներ: Նրանք կարող են հարձակվել կոկորդիլոսների, թռչունների և թունավոր խոշոր օձերի վրա: Փորսուղներն իրենց ամուր թաթերով բներ է փորում։ Այս կենդանիները կշռում են մինչև 10 կգ և կարող են հասնել ընդամենը 60 սմ երկարության: Այն կոշտ մազերով, բավականին խոշոր գազաններ են։ Պատկանում են կզաքիսների ընտանիքին։ Որսում են կրծողներ, գորտեր, մողեսներ, հողի տակից հանում որդեր, ոչնչացնում մայիսյան բզեզների թրթուրներ։

2. Դանդաղկոտ լորի - հանդիպում են Հարավարևելյան Ասիայում: Այս թունավոր կաթնասունները շատ անմեղ տեսք ունեն, բայց պետք է զգույշ լինել հանդիպելու դեպքում, քանի որ նրա թույնը կարող է անաֆիլակտիկ ցնցումների պատճառ դառնալ:

3. Կոալա - բնակվում է Ավստրալիայի էվկալիպտների անտառներում: Կոալաները բավականին շատ են քնում և ընդհանուր առմամբ վարում են հանգիստ ապրելակերպ: Չափահաս տեսակը կշռում է 9-14 կգ, ունի երկար ճանկեր, սուր ատամներ և ամուր ծնոտ: Անհրաժեշտության դեպքում կոալաները շատ արագ են շարժվում և հարձակվում մարդկանց և շների վրա, եթե զգում են անպաշտպանություն:

4. Գետաձի - Աֆրիկայում մարդկանց համար ամենավտանգավոր կենդանիներից մեկը: Այդ արարածները կարող են հասնել մինչև 5 մետրի և կշռել մինչև 4 տոննա: Բիլ Գեյթսի հիմնադրամի տվյալներով, գետաձիու հարձակման հետևանքում մահացության ցուցանիշը կազմում է տարեկան մինչև 500 մարդ:

5. Կով - կարծես թե սովորական անվնաս կենդանիներ են, սակայն մարդկանց մահվան դեպքերը կովերից հինգ անգամ գերազանցում են շնաձկներից մահացության ցուցանիշը:

6. Խխունջներ - որոշ՝ քաղցրահամ ջրերում ապրող տեսակներ հանդիսանում են հեմմատոդների՝ մակաբուծական ճիճուների կրողներ: Արևադարձային Աֆրիկայում այս արևադարձային հիվանդությունը մալարիայից հետո մահվան երկրորդ առաջատար պատճառն է:

7. Հսկայական մրջնակեր - այս մեծ կենդանին ապրում է Վենեսուելայից հյուսիս և մինչև Մեքսիկա, այն հիմնականում սնվում է մրջուններով և տերմիտներով: Նրանք հասնում են 130 սմ երկարության և կշռում են մինչև 40 կգ, սակայն մրջնակերների իրական զենքերը համարվում են հզոր և սուր ճանկերը: Վտանգի դեպքում նրանք կարող են թաթի մի հարվածով սպանել մարդուն: