2018թ-ի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2018թ-ի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ այս անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանին:

Պարոն Ազարյանը շնորհակալություն է հայտնել իր աշխատակազմին և բոլոր այն փաստաբաններին, ովքեր մասնակցել են իր դատավարություններին և գնահատել իրեն անկախ նրանից՝ գնահատել են դրական, թե բացասական։