«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը երեկ հրապարակել է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը: Այն, իհարկե, դեռ վերջնական տեսքի չի բերվել, այլ քննարկվում է նախարարությունների ներսում: Մինչ այդ, սակայն, հետաքրքիր է փաստը, որ 2019թ-ի պետական բյուջեի նախագծով օպտիմալացվող նախարարություններին մեծ գումարներ են հատկացվել։

Օրինակ՝

ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 15 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար,

Գյուղատնտեսության նախարարությանը՝ 16 մլրդ 85 մլն դրամ,

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ 47 մլրդ 947 մլն դրամ,

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ։

Ամենաքիչ գումարը ստացած է եղել Սփյուռքի նախարարությունը՝ 1 մլրդ 148 մլն դրամ, որն էլ առհասարակ լուծարվում է։ Ու հիմա այդ գումարների մի մասը տնտեսվելու է կադրային կրճատումների պատճառով: