Ռուսական գազի սակագնի բարձրացումը ՌԴ կողմից պատիժ է Հայաստանին թավշյա հեղափոխության համար: Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սերգեյ Ալեկսաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում:

«Հայաստանի համար դա կարծես պատիժ է՝ ժողովրդի բողոքի ցույցերի ճնշմամբ նախագահի պաշտոնանկության համար: Պուտինի համար դա անթույլատրելի բան է, որի համար երկիրը պետք է պատժվի»,- ասել է նա:

Ըստ ռուսական լրատվամիջոցի, Հայաստանը դիտարկում է ՌԴ փոխարեն Իրանից գազ գնելու հնարավորությունը: