Թուրքիայի օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը եռօրյա այցով մեկնել է Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է Էրմենիհաբերի թուրքական «Konhaber» լրատվական կայքը:

Այցի ընթացքում Քյուչյուքաքյուզին ուղեկցելու է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ Զաֆեր Օջաքը:

Նախատեսվում է Թուրքիայի օդուժի հրամանատարի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինպես նաև այլ պաշտոնյաների հետ:

Նա Բաքվում հայկական կողմին անվանել է «թշնամի օկուպանտ»: Հիշեցրել է թուրք-ադրբեջանական եղբայրությունը խորհրդանշող «Մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի մասին:

Աղբյուրը նշում է, որ Զաքիրովի հետ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները ռազմական ոլորտում, ինչպես նաև այլ կարևոր հարցեր: