Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից պատվիրած 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչները ստանալ 2019թ-ի վերջին, ծայրահեղ դեպքում՝ 2020թ-ի սկզբին։ Հայաստանը ընդհանուր առմամբ ցանկանում է գնել 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչ։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 ռազմական միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

«Մենք շարունակում ենք այս խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները։ Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչքան արագ այս պրոդուկտը պատրաստ կլինի, «ներմուծման փոխարինման» հետ հարցեր կան։ Առաջին խմբաքանակը պլանավորում ենք ստանալ այս տարի, կամ ծայրահեղ դեպքում՝ մյուս տարվա սկզբին»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։