Ֆրանսիայում 85 տարեկանում մահացել է նորաձևության լեգենդ Կարլ Լագերֆելդը:

«Բարձր նորաձևության վարպետ, լուսանկարիչ և ոճաբան Լագերֆելդը թույլ էր զգում իրեն վերջին շաբաթներին: Իր կոստյումներով և սև ակնոցով հայտնի Լագերֆելդը 1983թ-ից ի վեր Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրենն էր»,- գրել է Le Figaro-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կարլ Լագերֆելդը ծնվել է Համբուրգում 1933թ-ին: 1952թ-ին նա տեղափոխվել է Փարիզ, իսկ 1974թ-ին արդեն հիմնել է նորաձևության իր սեփական գիծը՝ Karl Lagerfeld Impression-ը: 1987թ-ից զբաղվում էր լուսանկարչությամբ, հրատարակել է մի քանի գիրք։ 1993թ-ին արժանացել է Lucky Strike Designer Award մրցանակին։

Լագերֆելդն ամուսնացած չի եղել, երեխաներ չունի: