Բրազիլացուց ազատվելն օգնեց կատալոնացիներին գտնել հավասարակշռությունը:

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դրական պահեր է գտել Նեյմարին ՊՍԺ-ին վաճառելու մեջ:

«Նեյմարի տեղափոխությունը բերեց թիմի խաղաոճի փոփոխությանը: Մենք կորցրինք որոշակի հարձակողական պոտենցիալ, բայց մեր պաշտպանությունն ավելի ուժեղ դարձավ:

Մեր կիսապաշտպանությունն ավելի հանգիստ է խաղում, և թիմը դարձել է ավելի հավասարակշռված: Դա մեզ ավելի ուժեղ է դարձնում պաշտպանությունում»,- Մեսսիին է մեջբերում ESPN-ը:

Նեյմարն ամռանը տեղափոխվեց ՊՍԺ՝ ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց:

Նոյեմբերի 25-ին Մեսսին երկարաձգեց պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ մինչև 2021 թվականը: Արգենտինացու հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո: