ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է այսօր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։

Ֆեյսբուքյան իր էջում Աշոտյանը գրել է․

«Այսօր կառավարության նիստnւմ Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց.

«ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում»:

Այս հայտարարությունը լավագույն պատասխանն է իմ՝ ամիսների քննադատությանը, որ ՀՀ կառավարությունը տվյալ համաձայնագրի իրականացման համար դեռևս որևէ քայլ, բարեփոխում, գործողություն չի իրականացրել:

Տարբեր տրամաչափի նորելուկներ, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ, բայց գործից անտեղյակ, փորձում էին պաշտպանվել իմ քննադատությունից, սա էլ հո ձեր վարչապետն է ասում»։