Մարտի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը 60 մմ տրամաչափի ականանետով կրակել է Արցախի պաշտպանության բանակի Աղդամի՝ (Ակնա) կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի։

Նշենք, որ ավելի վաղ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018թ-ի հունվարին։