Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի:

«Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը հավանություն է տվել մի նախագածի, որով Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամին թույլատրվում է կառուցել քաղաքում Հայաստանի պատմության, մշակույթի և հիշողության թանգարան: Թանգարանը կկառուցվի Գուրուչագա փողոցում՝ Պալերմո շրջանի հայաբնակ թաղամասի հարևանությամբ»,- հայտնում է Արգենտինայում լույս տեսնող Estacao Armenia պարբերականը:

Նշվում է նաև, որ թանգարանը բազմաֆունկցիոնալ հարթակ կհանդիսանա: Թանգարանին կից գրադարան կգործի: