«Բերդի պետական քոլեջ»-ը կմիանա «Բերդի արհես­տա­­գործական պետական ուսումնարան»-ին և կստեղծվի «Բերդի բազմագործառութային պետական քոլեջ»:

Նման որոշման նախագիծ կառավարություն ներկայացրել էր կրթության և գիտության նախարարությունը՝ կրթության ոլորտում գործող միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով:

ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան»-ը, ի տարբերություն «Բերդի պետական քոլեջ»-ի, գործում է գերբեռնված, ինչը հնարավորություն չի ընձեռնում հաստատությունում ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջից ելնելով նոր մասնագիտություններ:

Նախարարության հաղորդմամբ՝ երկու քոլեջների միացմամբ «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ»-ում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն կընձեռվի պահպանել ուսուցանվող մասնագիտությունները, կներդրվen մարզի աշխատաշուկայի համապատասխան նոր մասնագիտություններ: