«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրևների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը: Վեոլիա Ջրին վարձակալության հանձնված քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը» տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը և քանակը: Ստեղծված իրավիճակում «Վեոլիա ջուր» ընկերությունը ստիպված է եղել ապրիլի 8-ին ժամը 10։00-ից Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը իրականացնել 4 ժամյա գրաֆիկով:

Ջրամատակարարման գրաֆիկի վերականգման նախատեսվող ժամկետի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։