Ֆեյսբուքյան օգտատերերից՝ Գրիգոր Տեր-Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել, որում մասնավորապես նշվում է․

Ուշադրություն

Հայտարարում ենք նոր ընկերության բացման մասին, որը զբաղվելու է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն արտահանելով՝ ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է։

Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5000 սուպերմարկետների հետ և ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը: Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։

Սառնարանային կետերն ու պահեստները արդեն պատրաստ են Կոտայքի մարզում: Մեքենաների հարցն էլ շուտով կլուծվի։ Հատուկ շնորհակալություն Կոտայքի մարզպետին և Պարոն Արտակ Ավետիսյանին։

Սա ինֆորմացիա այն մարդկանց համար, ովքեր վախենում էին,որ Spayka-ի դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու։ Նույնիսկ փոքր արտադրություն ունեցողները, ովքեր հնարավորություն չեն ունեցել, 2 ամսից հնարավորություն կունենան մտնել Ռուսաստանի մեծ շուկա»։