ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով նախարարությունների օպտիմալացման հարցին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է․

«Դա օպտիմալացում չէ, այլ արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն և եթե խոսում ենք կառուցվածքային փոփոխությունների մասին, ապա մենք նախորդ ամիսների ընթացքում բազմաթիվ անգամ, օրինակ, ԿԳՆ-ի և Մշակույթի նախարարության միավորման անհրաժեշտության մասին ենք խոսել, որովհետև մեզ համար մշակութային քաղաքականության իրականացման մեջ կրթական բաղադրիչը շատ մեծ է և՝ հակառակը»:

Անդրադառնալով վերոնշյալ հաստատություններում աշխատակիցների կրճատումներին՝ նախարարը նշել է.

«Մի շարք կրճատումներ կլինեն կրկնվող պաշտոնների դեպքում, այսինքն` նրանք աշխատանքային ռեզերվում կլինեն: Բացի այդ նաև մի շարք հիմնարկություններ կան, որոնց արդյունավետությունը բարձրացնելու համար վերակազմավորումներ են լինելու: Նախարարություններում այս փուլում լինելու է հիմնականում մեխանիկորեն միավորում, որտեղ կրկնվող նույն պաշտոնների դեպքում ավելի ցածր պաշտոններ կառաջարկվեն»,- ասել է նախարարը: