Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնազերծել է 1945թ-ին Հիտլերի Արգենտինա փախուստի վարկածի ստուգման մասին փաստաթղթերը:

Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ հրապարակված նյութերի համաձայն Երրորդ ռեյխի ղեկավարը սուզանավով հասել է Հարավային Ամերիկա, իսկ արգենտինացի 6 բարձրաստիճան պաշտոնյա նրան ապաստան են տրամադրել՝ ռանչո Անդերի հարավային մասում:

Նշվում է, որ տեղեկությունները հասել են ՀԴԲ այն ժամանակվա տնօրեն Էդգար Հուվերին, սակայն բյուրոյի ղեկավարությունը դրանք ոչ լիարժեք է համարել և որոշել է, որ Հիտլերի որոնումների շարունակությունն այդ տեղեկատվության հիման վրա, անհնար է: Առաջին զեկույցը թվագրվում է 1945թ-ի սեպտեմբերի 21-ով:

Պաշտոնական վարկածով Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է եղել 1945թ-ի ապրիլի 30-ին: