ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթի արդյունքներով թատրոնի տնօրեն է նշանակվել Լյուդվիգ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ մինչ այս նա նույն թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: