Արցախ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Նոր վարակակիրները Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը: Այս պահին մեկուսացված…

Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության…

Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները

Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները

Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում։ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները: Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Շահումյանի շրջանի համայնքները վարակի տարածման օջախներ չեն…

Արցախում արտակարգ դրությունը 1 ամսով երկրարաձգվել է

Արցախում արտակարգ դրությունը 1 ամսով երկրարաձգվել է

Արցախում ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` հունիսի 11-ից՝ ժամը 22:00-ից, մինչև հուլիսի 11-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Արցախ կթույլատրվի մտնել միայն Covid-19-ի բացասական թեստ ունեցողներին

Արցախ կթույլատրվի մտնել միայն Covid-19-ի բացասական թեստ ունեցողներին

Արցախի սահմանը կթույլատրվի հատել միայն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում: Այդ մասին տեղեկացրել է նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ հայտարարելով կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման մասին։ Նշվել է, որ դա արվում է՝ ՀՀ-ում վարակիրների դինամիկայի աճը հաշվի…

«Բնապահպանի տուն» նախաձեռնությանն անհրաժեշտ են նվիրյալ անձինք

«Բնապահպանի տուն» նախաձեռնությանն անհրաժեշտ են նվիրյալ անձինք

«Բնապահպանի տուն» նախաձեռնությանն անհրաժեշտ են նվիրյալ անձինք Արցախում ծառահատումների դեմ պայքարին միանալու համար «Իջևանի ու Դիլիջանի բազմաթիվ ծառագողեր իրենց ազգակործան բիզնեսը տեղափոխել են Արցախ։ Փնտրում ենք ԱՐՑԱԽԻՑ ընկերներ։ Կա՞ն Արցախից մարդիկ, ովքեր կօգնեն մեզ գոնե մեծ ծառահառումների…

«Իլհամ Ալիևն իր հանցագործությունների համար կհայտնվի դատապարտյալի աթոռին»․ Արցախի նախագահ

«Իլհամ Ալիևն իր հանցագործությունների համար կհայտնվի դատապարտյալի աթոռին»․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Արցախի ընտրությունների և ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ, նշել է, որ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան…

Արցախում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր

Արցախում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր

Արցախում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված առաջիկա օրերին կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները։ Այդ մասին ասվել է նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունիսի 2-ին անցկացված աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ Հարությունյանը հավանության է արժանացրել…

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։ Լուսանկարը՝ artsakhpress.am-ի

Արցախում ռազմահայրենասիրության նախարարություն կստեղծվի

Արցախում ռազմահայրենասիրության նախարարություն կստեղծվի

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ստեղծվելու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն, ինչպես նաև՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ Հարությունյանը հայտարարել է, որ ռազմահայրենասիրությունը…